Թող ներեն ինձ հակառակ կարծիք ունեցողները, բայց ես ամաչում եմ:
Ես ամաչում եմ խոսել կամ գրել Արցախի կորստի ու առավել ևս մեր հազարավոր զոհերի մասին: Ինչ առիթով, ինչ համատեքստում ու ինչ օր էլ լինի:
Ամաչում եմ, որովհետև ինձ մեղավոր եմ զգում:
Որ հասկանալով շատ բան, չեմ կարողացել կանխել աղետը:
Որ չեմ կարողացել հեռացնել Նիկոլին մինչև օրս: Չնայած ոչ մեկն ինձնից նման սպասում չի էլ ունեցել, հանրային նման պատասխանատվություն ինքս երբևէ չեմ էլ ունեցել:
Իմ ամոթը երևի իմ ցավի ծնունդն է:
Երևի անհնար է ցավալ ու չամաչել:
Հնարավոր չէ երևի ամաչել ու խոսել:
Ես ամաչում եմ...
Սամվել ՖԱՐՄԱՆՅԱՆ